Դասընթացներն իրականացվում են առցանց՝ պարզ, դինամիկ և ինտերակտիվ ձևաչափով։
Ուսուցման գործընթացում կիրառվում են տարբեր գործիքներ, այդ թվում՝ բացատրական քարտեր, համապատասխանության վարժություններ և գործնական հարցադրումներ, որոնք օգնում են առավել արդյունավետ յուրացնել նյութը։
Յուրաքանչյուր դասընթացի ավարտին նախատեսված է գիտելիքի ստուգման հարցաշար։ Դասընթացը համարվում է հաջողությամբ ավարտված, եթե մասնակիցը հաղթահարում է գիտելիքի ստուգման 80% անցողիկ շեմը։
Բացի առցանց դասընթացներից, Ակադեմիայի շրջանակում պարբերաբար կազմակերպվում են նաև սեմինարներ ու կոնֆերանսներ։ Դրանց անցկացման մասին մասնակիցները տեղեկացվում են նախապես։