Խանութում ապրանքների գներից մինչև ապագա աշխատավարձիդ չափը. այս ամենն անմիջականորեն կապված է մեկ գլխավոր երևույթի՝ երկրի տնտեսական վիճակի հետ։ Տնտեսական աճն այն հիմնական շարժիչ ուժն է, որն ապահովում է մեր բարեկեցությունը:
Այս դասընթացը կօգնի քեզ հասկանալ տնտեսական աճը, տնտեսական ցուցանիշները, աճի և շուկայի վրա ազդող գործոնները, տնտեսական փուլերը և շուկաների հիմնական դերակատարներին:
Դասընթացն ուղեկցվում է երկու միջանկյալ վարժություններով, որոնք ավարտելուց հետո դու կարող ես ստուգել գիտելիքներդ՝ առանց սթրեսի թեստի միջոցով: