Իրավական Տեղեկատվություն

mail mail

Բաժանորդագրության պայմաններ և ծանուցում անձնական տվյալների մշակման վերաբերյալ

 

Ամունդի-Ակբա Ակադեմիա հարթակի բաժանորդագրության ալիքը նախատեսված է միայն «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերության հետ պայմանագիր կնքած Հայաստանում գործունեություն իրականացնող Երևանի Պետական Համալսարանի, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի ուսանողների և աշխատակիցների համար, ուստի սեղմելով «Համաձայն եմ» կոճակը՝ դուք հավաստիացնում եք, որ հանդիսանում եք նշված համալսարաններից առնվազն մեկում հաշվառված և ուսուցում ստացող անձ կամ նշված համալսարաններից առնվազն մեկի հետ ՀՀ աշխատաքային օրենսդրության իմաստով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնող անձ։ 


Սեղմելով «Համաձայն եմ» կոճակը՝ դուք համաձայնում եք «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ Մշակող կամ Ընկերություն) փոխանցելու Ձեր կողմից լրացված անձնական տվյալները* (անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, համալսարան), որի հիման վրա Ընկերությունն իրավունք կունենա մշակելու դրանք՝ սույն ծանուցման մեջ նշված պայմաններով և նպատակներով։ 

 

Անձնական տվյալների մշակումը հետապնդում է Ամունդի-Ակբա Ակադեմիա հարթակի և մեր գործունեության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի շարունակական բարձրացման նպատակ։ Ուստի, Ձեր կողմից տրամադրված տվյալները շարունակաբար օգտագործվելու են Մշակողի կողմից տեղեկատվական նյութեր տրամադրելու, ինչպես նաև վերջինիս կազմակերպած միջոցառումների մասին տեղեկացնելու/հրավիրելու համար, որի դեպքում Մշակողը կարող է փոխանցել դրանք միջոցառման շրջանակներում իրեն ծառայություն մատուցող անձանց։ 

 

Ձեր անձնական տվյալները կարող են մշակվել հետևյալ եղանակներով՝ հավաքագրում և պահպանում Մշակողի տվյալների համակարգում, օգտագործում տեղեկատվական արշավներում / էլ․ հաղորդակցություններում և փոխանցում այլ անձանց՝ սույն ծանուցման մեջ նշված պայմաններով։ 

 

Անձնական տվյալների մշակման հետ կեպված Ձեր իրավունքներին կարող եք ծանոթանալ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք)։ Նշված Օրենքի հիման վրա, ի թիվս այլ իրավունքների, Դուք կարող եք հետ կանչել Ձեր անձնական տվյալները՝  amundiacba.academy@amundi.com էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն ուղարկելով: Հիմք ընդունելով Ձեր հաղորդագրությունը՝ մենք ոչ միայն կդադարենք Ձեզ էլ․ հաղորդակցություն ուղարկելը, այլև կհեռացնենք Ձեր անձնական տվյալները մեր տվյալների համակարգից: Ձեր կողմից համաձայնությունը հետ չկանչվելու դեպքում, Մշակողը իրավունք կունենա մշակել/օգտագործել դրանք հետագայում կազմակերպվելիք բոլոր միջոցառումների, տեղեկատվական արշավների շրջանակներում։

 

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ է, որի գրասենյակը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, տարածք 100-101 հասցեում: 

 

*անձնական տվյալ` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը: