Բարի գալուստ բաժնետոմսերի շուկայի հիմունքներին նվիրված դասընթաց։ Ժամանակակից աշխարհում մարդիկ կարողանում են մեծացնել իրենց կապիտալը՝ պարզապես ճիշտ ժամանակին հաջողակ ընկերություններում ներդրում անելով։ Գնելով բաժնետոմս՝ Դու ձեռք ես բերում տվյալ բիզնեսի մի փոքրիկ մասը և հնարավորություն ստանում կիսելու ընկերության ֆինանսական հաջողությունները։ Այս և այլ մեխանիզմներն են կազմում բաժնետոմսերի շուկայի հիմքը, որն ամբողջությամբ կբացահայտես այս դասընթացի շրջանակում։
Մոդուլը սկսում է շուկայի ընդհանուր պատկերով և հիմնական սահմանումներով, այնուհետև անդրադառնում է ներդրումային ռազմավարությունների կառուցմանը և ԲՍԿ (բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարչական) սկզբունքների համատեղմանը։
Տևողությունը՝ մոտ 25 րոպե