Լսե՞լ ես, որ բաժնետոմսերից բացի կան նաև այլ ներդրումային ակտիվներ, օրինակ՝ պարտատոմսեր, փողի շուկայի, ապրանքային և արժութային գործիքներ։ Ներդրումային հաջողությունը հաճախ սկսվում է մի պարզ գիտելիքից՝ հասկանալ, թե յուրաքանչյուր ակտիվների դաս ինչ է իրենից ներկայացնում, ինչ ռիսկեր ու հնարավորություններ է առաջարկում։ Բարի գալուստ ներդրումային ակտիվների դասերի մասին առցանց դասընթաց։ Այս մոդուլի նպատակն է ընդհանուր պատկերացում ստեղծել հիմնական ֆինանսական ակտիվների դասերի՝ փողի շուկայի, պարտատոմսերի, բաժնետոմսերի, այլընտրանքային ներդրումների մասին: Դասընթացի ավարտին դու կկարողանաս ինքնուրույն հասկանալ դրանցից յուրաքանչյուրի բնույթը, հատկանիշները և ռիսկերը։
Դասընթացի բաժինները
- Ներածություն
- Փողի շուկա
- Պարտատոմսեր
- Բաժնետոմսեր
- Ակտիվների այլ դասեր
- Ամփոփում
- Ծանուցում
- Գիտելիքների ստուգման թեստ
Տևողությունը՝ 25ր Վերջին թարմացումը` 2024թ․ մարտ