Իրավական Տեղեկատվություն
ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՅՔԸ (ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՅՔ)
Խնդրում ենք ուշադիր կարդալ այս պայմաններն ու դրույթները, քանի որ Ձեր կողմից Ակադեմիայի կայքի ցանկացած օգտագործում կնշանակի, որ Դուք ընդունում եք այս պայմանները: Եթե չեք համաձայնում, խնդրում ենք մուտք մի գործեք այս կայք կամ վերջինիս որևէ էջ:
Սույն Ակադեմիայի կայքը և դրանում առկա իրավական պայմանները ղեկավարվում և մեկնաբանվում են ՀՀ օրենսդրությամբ: Դրանցից ծագող կամ դրանց հետ կապված ցանկացած վեճ կարգավորվում է բացառապես ՀՀ դատարաններում:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սույն կայքը կառավարվում է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կողմից, որը գրանցված է ՀՀ-ում և հանդես է գալիս ՀՀ ԿԲ կողմից տրամադրված ներդրումային ֆոնդերի կառավարման թիվ 0002 լիցենզիայով՝ իրականացնելով կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեություն: Իրավաբանական հասցեն է՝ ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 10, տարածք 100-101:
ՄՈՒՏՔԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Սույն կայքում ներկայացված տեղեկատվությունը նախատեսված չէ տարածման կամ օգտագործման համար այն երկրներում կամ իրավասությունների շրջանակներում, որտեղ նման տարածումը կամ օգտագործումը հակասում է տեղական օրենսդրությանը կամ կանոնակարգերին կամ որտեղ Ամունդի-Ակբայից կպահանջվի տեղական լիցենզավորում:
Ակադեմիայի կայքը նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետությունից Լիազորված Օգտատերերի մուտքի և օգտագործման համար, և Ամունդի-Ակբա-ն պատասխանատվություն չի կրում այլ երկրներից կամ տարածքներից Ակադեմիայի կայքի մուտքի կամ օգտագործման որևէ հետևանքների համար: Ամունդի-Ակբայի բաժնետեր Ամունդի ԱՄ-ի բոլոր ապրանքները կամ ծառայությունները, որոնք նշված են Ակադեմիայի կայքում, ներկայացվում են միայն տեղեկատվական նպատակներով և գրանցված չեն, լիազորված չեն և չեն վաճառվում Հայաստանի Հանրապետությունում:
Ակադեմիայի կայքում նշված տեղեկատվությունը տրամադրվում է միայն տեղեկատվական նպատակներով։ Այն չի հանդիսանում միջնորդություն կամ առաջարկ Ամունդի-Ակբայի կամ վերջինիս փոխկապակցված անձանց կողմից խորհրդատվություն տրամադրելու կամ ներդրումային ծառայության մատուցման համար կամ որևէ ֆինանսկան պրոդուկտ գնելու կամ վաճառելու համար:
Սույն Ակադեմիայի կայքում պարունակվող տվյալների և տեղեկատվության հասանելիությունը բացառապես սահմանափակված է ստորև նշված անձանցով և չի թույլատրվում այն անձանց, ովքեր ենթակա են իրավական կամ կարգավորող սահմանափակումների, որոնք արգելում են հրապարակումը կամ հասանելիությունը այս Ակադեմիայի կայքում պարունակվող տեղեկատվությանը, ինչպիսիք են մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները կամ ռեզիդենտները կամ ավելի ընդհանուր առմամբ ցանկացած «ԱՄՆ անձ», ինչպես սահմանված է ԱՄՆ 1933թ. «Արժեթղթերի մասին օրենքում»։
Մուտք գործելով սույն Ակադեմիայի կայք, Դուք հաստատում եք, որ Ձեր նկատմամբ առկա չեն այնպիսի օրենքներ և կանոնակարգեր, որոնք արգելում են սույն Ակադեմիայի կայքում պարունակվող տեղեկատվության հասանելիությունը և ընդունում եք, որ այս հաստատումն արվում է բացառապես Ձեր պատասխանատվությամբ։
Սույն կայքը նախատեսված է բացառապես ներքին օգտագործման համար լիազորված օգտատերերի կողմից («Լիազորված Օգտատերեր»), որոնց սահմանումը մանրամասն ներկայացված է գործընկեր համալսարանի («Գործընկեր») և Ամունդի-Ակբայի միջև կնքված պայմանագրով («Պայմանագիր»)։
Յուրաքանչյուր Լիազորված Օգտատեր պետք է մուտք գործի Ակադեմիայի կայք միայն հաստատված էլ. փոստով, որը պատկանում է այն համալսարանի դոմենին, որտեղ վերջինս հաշվառված է և ուսում է ստանում։
Ամունդի-Ակբան իրավունք ունի փոփոխելու կամ լրացնելու օգտագործման սույն պայմանները՝ նախապես տեղեկացնելով օգտատերերին։ Յուրաքանչյուր օգտատերը պետք է հաստատի թարմացված պայմանները, նախքան Ակադեմիայի կայք նորից մուտք գործելը։ Ամունդի-Ակբան կարող է դադարեցնել Լիազորված Օգտատերերի մուտքը պայմանագրում նշված դեպքերում՝ Գործընկերոջը ծանուցում ուղարկելով՝ այդ թվում եթե որևէ Լիազորված Օգտատեր խախտել է սույն պայմանները։
Շարունակելով կայքի օգտագործումը՝ Լիազորված Օգտատերը հաստատում է, որ հասկանում և ընդունում է Ակադեմիայի կայքի բոլոր պայմանները, սահմանափակումները, ինչպես նաև օգտագործման կանոնները։ Լիազորված Օգտատերը նաև հասկանում է, որ․
ա) այս պայմանները կկիրառվեն ամեն անգամ Ակադեմիայի կայք մուտք գործելիս, այդ թվում պատասխանատվության դրույթների սահմանափակումները, ռիսկի նախազգուշացումները և տրամադրվող այլ տեղեկությունները։
բ) Լիազորված Օգտատերը երաշխավորում է, որ իր մուտքային տվյալները (էլ. փոստ, գաղտնաբառ) չեն փոխանցվի որևէ այլ անձի Ակադեմիայի կայք մուտք գործելու նպատակով։
ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ակադեմիայի կայքի որոշ տեղեկություններ կարող են ստացվել երրորդ անձանցից։ Ակադեմիայի կայքի տեղեկատվությունը ներկայացված է ցուցադրված ամսաթվի դրությամբ և «ինչպես կա»: Ամունդի-Ակբան ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի երաշխավորում կամ հաստատում այս Ակադեմիայի կայքում ներկայացված տեղեկատվության բովանդակությունը, ճշգրտությունը, հավաստիությունը կամ ամբողջականությունը: Սույն Ակադեմիայի կայքում պարունակվող տեղեկատվությունը հիմնված է այն տեղեկատվության վրա, որը Ամունդի-Ակբան վստահելի է համարում, սակայն Ամունդի-Ակբան չի ներկայացնում, որ այն ճշգրիտ է, ամբողջական, վավեր, առանց սխալների կամ ժամանակին, և որպես այդպիսին չպետք է հիմնվել դրա վրա: Երրորդ անձի կողմից արտահայտված ցանկացած կարծիք կամ առաջարկություն բացառապես անկախ երրորդ կողմերից է, և ոչ Ամունդի-Ակբայից կամ վերջինիս բաժնետեր Ամունդի ԱՄ-ից: Երրորդ կողմի բովանդակությունը տրամադրվում է միայն տեղեկատվական նպատակներով, և Ամունդի-Ակբան կամ նրա բաժնետեր Ամունդի ԱՄ-ն պատասխանատվություն չեն կրում որևէ կորստի կամ վնասի համար, որը բխում է նման տեղեկատվության նկատմամբ ձեր վստահությունից:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
Որպես սույն Ակադեմիայի կայքի կառավարման մաս, դուք անձնական տվյալներ (անուն, ազգանուն, էլ. փոստ) եք փոխանցում Ամունդի-Ակբային, որպեսզի վերջինս Լիազորված Օգտատերերին թույլ տա մուտք գործել այս Ակադեմիայի կայքէջ և հասանելիություն ունենալ դրանում պարունակվող տեղեկատվությանը` համաձայն Պայմանագրի:
Ամունդի-Ակբան պահպանում է Ակադեմիայի կայքի միջոցով ստացված տվյալները, ինչպես նշված է վերևում՝ գաղտնի կերպով։ Այնուամենայնիվ, Ամունդի-Ակբան կարող է օգտագործել և տրամադրել այս տեղեկատվությունը իր գործընկերներին և ծառայություններ մատուցողներին Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ծառայությունների համատեքստում:
Տվյալների մշակումն իրականացվում է ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն։ Սույն Ակադեմիայի կայքի միջոցով հավաքված անձնական տվյալները նախատեսված են Ամունդի-Ակբայի կողմից պահպանվելու համար և չեն փոխանցվի երրորդ կողմերին, բացառությամբ վերը նկարագրված դեպքերի:
Անձնական տվյալները կպահվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ամունդի-Ակբայի հետ կնքված համապատասխան Պայմանագիրը ուժի մեջ կմնա և կպահվի, ինչպես հարկն է, միայն դրա առնչությամբ:
Լիազորված Օգտատերն իրավունք ունի ծանոթանալու իր անձնական տվյալներին , ուղղել կամ առարկել իր անձնական տվյալների մշակումը։ Եթե Լիազորված Օգտատերը պահանջի իր անձնական տվյալների ոչնչացում կամ մշակման դադարեցում, ապա վերջինիս մուտքը Ակադեմիայի կայք կարգելափակվի։
Նույն կերպ, Լիազորված Օգտատերերը ցանկացած պահի կարող է հետ կանչել Ակադեմիայի կայքի բաժանորդագրության իրենց համաձայնությունը: Փոխանցված անձնական տվյալների մշակման հետ կապված ձեր իրավունքների ամբողջական շրջանակը սահմանված է Օրենքով: Նշված իրավունքները իրականացնելու համար Լիազորված օգտատերը պետք է կապ հաստատի կայքի կառավարչի հետ amundiacba.academy@amundi.com էլ. փոստի միջոցով կամ նամակ ուղարկելով հետևյալ հասցեով.
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ, Վազգեն Սարգսյան 10, տարածք 100-101, 0010 Երևան, Հայաստան։
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆ
Ամունդի-Ակբան ունի բոլոր անհրաժեշտ գույքային և ոչ գույքային իրավունքները՝ Ակադեմիայի կայքը Գործընկերոջը տրամադրելու համար՝ համաձայն Պայմանագրի։
Սույն Ակադեմիայի կայքի ամբողջական կամ մի մասի վերարտադրումը կամ ներկայացումը ցանկացած ձևով խստիվ արգելվում է՝ առանց Ամունդի-Ակբայի նախնական գրավոր համաձայնության:
Գործընկերոջ և Լիազորված Օգտատերերին օգտագործման իրավունքների տրամադրումը չի ենթադրում մտավոր սեփականության իրավունքների փոխանցում վերջիններիս. ներառյալ այն ձեզ որևէ իրավունք չի տալիս ծրագրաշարի կամ տեղեկատվության հետ կապված, ոչ էլ կարող եք վերարտադրել (ամբողջությամբ կամ մասամբ), փոխանցել (էլեկտրոնային կամ այլ միջոցներով), փոփոխել կամ օգտագործել այս Ակադեմիայի կայքը հանրային կամ այլ առևտրային նպատակներով, ինչպես նաև ստեղծել հղումներ դրա հետ՝ առանց Ամունդի-Ակբայի նախնական գրավոր թույլտվության: «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» կամ «Ամունդի-Ակբա» անվանումը, ինչպես նաև այս անվանումներին համապատասխան լոգոն Ամունդի-Ակբայի գրանցված ապրանքային նշաններն են: Դուք չեք կարող վերարտադրել, ջնջել, նորից օգտագործել կամ փոփոխել այս կայքի էջերում հայտնված տարբերիչ նշանները:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՔԻ (COOKIE) ՖԱՅԼԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն կայքն օգտագործում է քուքի (cookie) տվյալներ: Կայք այցելության ժամանակ քուքի տվյալները նստում են օգտվողի համակարգչում, թաբի կամ սմարթֆոնի մեջ: Ստորև ներկայացված տեղեկատվությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ քուքի ֆայլերի աշխատանքը, և օգտվել դրանց կարգաբերելու համար նախատեսված գործիքներից:
Ի՞նչ է քուքին (cookie)
Քուքին փոքր տեքստային ֆայլ է, որը պարունակում է տեղեկատվություն, որը պահվում է ձեր սարքի կոշտ սկավառակի վրա (օրինակ՝ համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն և այլն), երբ այցելում եք կայք՝ օգտագործելով ձեր դիտարկիչի ծրագրակազմը: Այն փոխանցվում է կայքի սերվերի կողմից ձեր դիտարկիչին: Քուքիների ֆայլը թույլ է տալիս իր թողարկողին նույնականացնել այն սարքը, որտեղ այն պահվում է համապատասխան քուքի ֆայլի վավերականության կամ պահպանման ժամկետի ընթացքում: Քուքիների օգտագործումը տարածված է համացանցում և հնարավորություն չի տալիս անձին նույնականացնել:
Ի՞նչ քուքիներ ենք օգտագործում
Մենք օգտագործում ենք 2 տեսակի քուքիներ, որոնց նպատակային նշանակությունը ներկայացած է ստորև: Քուքիները մենք չենք օգտագործում անձնական տվյալներ (օրինակ անուն) հավաքագրելու համար
1. Ֆունկցիոնալ քուքի ֆայլեր
Այս քուքիները անփոխարինելի չեն մեր կայքի հասանելիության համար, բայց թույլ են տալիս օպտիմալացնել մեր կայքի ֆունկցիոնալությունը, և համացանցից օգտվողին տրամադրում են հատուկ գործիքակազմ: Կարգաբերելով արտապատկերը՝ քուքի ֆայլը թույլ է տալիս, նաև, մեր կայքի տեսքը ադապտացնել ցանկացած սարքի էկրանին: Այս քուքիները տեղակայվում են կայքի խմբագրի կողմից: Գործողության ժամկետը շատ կարճ է, հիմնականում մեկ սեսիայի տևողությամբ, և առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Այցելությունների քանակը որոշակիացնող քուքիներ (վիճակագրություն)
Այս քուքիները հավաքագրում են այցելուների կողմից կայքից օգտվելու ձևերի վերաբերալ տեղեկատվություն: Օրինակ` այցելությունների քանակ, ամենաբարձր հաճախելիությամբ կայք էջեր, և այլն:
XITI-ը Amundi.com-ի կողմից օգտագործվող վիճակագրական գործիք է, որը գեներացնում է եզակի ցուցիչով՝ 13 ամիս գործողության ժամկետով քուքիներ: Նույնականացնելու համար քաղաքը, որտեղից մուտք է գործում համացանցից օգտվողը՝ մենք հավաքագրում ենք IP հասցեները: Այս տեղեկատվությունը անանուն է և ոչ մի դեպքում չի կարող նույնականացնել ֆիզիկական անձին:
Վիճակագրական գործիքի կիրառումից անմիջապես հետքո IP հասցեն դառնում է անանուն: Ֆրանսիական Amundi Asset Management-ը, կամ իր ներկայացուցչություններն այլ երկրներում, այս ճանապարհով ոչ մի պարագայում չեն կարող հասնել ֆիզիկական անձի անձնական տվյալներին: Ստացված տվյալները կայքի խմբագրի կողմից պահպանվում են վեցամսյա ժամկետով, չեն փոխանցվում երրորդ անձանց և չեն օգտագործվում որևէ այլ նպատակով:
Ինչպե՞ս են կառավարվում քուքիները
Քուքիների կառավարման համար առաջարկվում է մի քանի տարբերակ: Ցանկացած կարգաբերում, որն օգտվողը կարող է կատարել համացանցում նավարկելու ընթացքում՝ հակված է փոփոխման, ինչն էլ պայմանավորված է քուքի ֆայլերի կիրառմամբ որոշ ծառայություններից օգտվելու անհրաժեշտությամբ:
Համացանցից օգտվողը կարող է ցանկացած պահի փոփոխել քուքիները՝ ընտրություն կատարելով ստորև նշված տարբերակների միջև:
1. Ձեր Վեբ զննիչի կարգավորումները
- Chrome-ի համար. https://support.google.com/chrome/answer/95647?hl=fr&hlrm=en
- Internet Explorer-ի համար. http://windows.microsoft.com/fr-FR/windows-vista/Block-or-allow-Cookies
- FireFox-ի համար. http://support.mozilla.org/fr/kb/cookies-informations-sites-enregistrent?redirectlocale=fr&redirectslug=G%C3%A9rer+les+cookies
- Opera-ի համար. http://help.opera.com/Windows/10.20/fr/cookies.html
2. Անջատող հղումներ, որոնք չափում են այցելությունների վիճակագրական քանակը
Xiti (AT Internet) կողմից տեղակայված քուքի ֆայլերի համար. http://www.xiti.com/fr/optout.aspx
Լրացուցիչ տեղեկատվություն քուքի ֆայլերի մասին
Քուքի ֆայլերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ CNIL կայքում` հետևյալ հղմամբ. http://www.cnil.fr/vos-droits/vos-traces/les-cookies/