Պատմության ընթացքում մեծ կապիտալ ստեղծելու հնարավորությունը հասանելի է եղել միայն ընտրյալներին: Սակայն դարեր առաջ ֆոնդային բորսայի հայտնագործումը հեղափոխեց աշխարհը. այն առաջին անգամ հնարավորություն տվեց սովորական մարդկանց իրենց խնայողություններով ներդրում կատարել խոշոր նախագծերում և վայելել դրանց հաջողության պտուղները։ Այդ հնարավորությունն այսօր ավելի հասանելի է, քան երբևէ, պարզապես պահանջում է ճիշտ գիտելիքներ ու գրագետ մոտեցում։
Բարի գալուստ առցանց ուսուցման այս դասընթացին։ Այս մոդուլի նպատակն է ծանոթացնել քեզ ֆոնդային բորսայի հիմունքներին ու գործունեությանը, ինչպես նաև սովորեցնել, թե ինչպես առավել արդյունավետ օգտագործել խնայողությունները, որտեղ ներդրումներ կատարել, ինչպես դիվերսֆիկացնել և ավելացնել կապիտալը։